Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության աշխատակիցներին

18.05.2021

 Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության աշխատակիցներին։
Կազմակերպության ներկայացուցիչները մարզպետին ներկայացրել են իրենց իրականացրած և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Կեցության և կենսապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչությանը Հայաստանում» ծրագրին, որն իրականացվելու է Շիրակի և Գեղարքունիքի մարզերում։ Անմիջական շահառուներ լինելու են արցախյան պատերազմի արդյունքում տեղահանված ընտանիքները, որոնք բնակվում են վարձակալված կամ լքված տներում, ինչպես նաև տեղահանված անձանց հյուրընկալող ընտանիքներն ու հակամարտությունից տուժած տեղի բնակիչները։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը ողջունել է «Հայկական Կարիտաս»-ի այս նախաձեռնությունը և նշել, որ մարզային իշխանությունները պատրաստ են աջակցելու և համագործակցելու բոլոր այն ծրագրերի իրականացման ընթացքում, որոնք կարող են թեթևացնել մարզի ազգաբնակչության և այստեղ ապաստանած մեր հայրենակիցների հոգսերը․ «Մենք պատրաստ ենք համատեղ աշխատանքի ցանկացած ձևաչափով և մեր հնարավորությունների սահմաններում կաջակցենք ձեր նախաձեռնությունների իրականացմանը, հատկապես, երբ պետք է այս աշխատանքներում միմյանց փոխլրացնենք, համագործակցենք։ Շիրակի մարզպետարանը կարևորում է այսօրինակ ձեռնարկների իրականացումը և կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվությունը ձեր աշխատանքներն առավել դյուրին դարձնելու համար»։
Ծրագրի նպատակն է աջակցել պատերազմի արդյունքում տեղահանված և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ վերակառուցել իրենց կյանքը, այդ թվում՝ կեցության պայմանների բարելավում փոքր վերանորոգումների միջոցով հակամարտությունից տուժած 500 ընտանիքի համար, ներառյալ՝ Արցախից տեղահանված, հյուրընկալող և պատերազմից տուժած այլ խոցելի ընտանիքներ, կենսապայմանների առաջնային ապահովման աջակցություն` 400 տեղահանված ընտանիքի արտադրական ակտիվների տրամադրման միջոցով, տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի և ոլորտում մատուցվող ծառայությունների քարտեզագրում և 600 ընտանիքի համար ուղղորդման գործողությունների իրականացում՝ գնահատված կարիքին համապատասխան:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36