Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղերձը թանգարանների միջազգային օրվա առթիվ

18.05.2021

Թանգարանների հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Դեռևս 1978 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի առաջարկով այս օրը ողջ աշխարհում նշվում է որպես թանգարանների միջազգային օր: Պատահական չէ , որ բաց երկնքի տակ թանգարան համարվող մեր երկիրը, որն, իսկապես, թանգարանային հարուստ ժառանգություն ունի` այլ երկրների նման դարձել է այդ նախաձեռնության մասնակիցը։
Հայ ժողովուրդն իր պատմության կերտման առաջին օրերից ստեղծել է մշակութային արժեքներ ու դրանց պահպանման կենտրոններ, որոնք դարեր շարունակ եղել են մեր ժողովրդի անցյալի և ներկայի ավանդույթների ու սովորույթների կրողը՝ ապագա սերունդներին փոխանցելով մեր պատմական անցյալի մշակութային ժառանգությունը:
Թանգարանային գործի նվիրյալների շնորհիվ պատմությունն ու արվեստը, ժամանակն ու հիշողությունները լեզու են առնում ու դառնում ներկա, կամրջվում են ապագային և մեզ տալիս առաջ նայելու և արարելու վստահություն։
Շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, որոնք կապված են թանգարանային մշակույթի ստեղծման, պահպանման և ճանաչման բարդ ու պատասխանատու աշխատանքի հետ։
Հարգելիներս, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ: Թող խաղաղ և բարեկեցիկ երկրում ապրեք ու այցելուների պակաս երբեք չունենաք։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36