Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

19.05.2021

 Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են բժշկական կենտրոնների և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։
Հանդիպման ժամանակ քննարկվել են կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին առնչվող հարցեր։ Նախարարը նշել է, որ պատվաստումների գործընթացն, իհարկե, լայն թափով ընթացքի մեջ է, սակայն բավարարվել ցուցանիշներով պետք չէ․ «Շատ ուրախ եմ նշել, որ մարզպետի անմիջական հսկողությամբ Շիրակը բավական լավ ցուցանիշներ ունի, բարձր եմ գնահատում մարզային իշխանությունների դերը այս գործընթացում, սակայն եղածով բավարարվել պետք չէ։ Մենք դեռ անելիքներ ունենք թե գործընթացն առավել արագացնելու, թե մարդկանց շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու առումով»։
Շիրակի մարզպետն էլ նշել է, որ հիվանդության ցուցանիշների նվազումը չպետք է զգոնության պակաս բերի, կորոնավիրուսը հիվանդություն է, որ դեմ պայքարը ամենօրյյա ռեժիմով պետք է իրականացվի։Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են բժշկական կենտրոնների և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։
Հանդիպման ժամանակ քննարկվել են կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին առնչվող հարցեր։ Նախարարը նշել է, որ պատվաստումների գործընթացն, իհարկե, լայն թափով ընթացքի մեջ է, սակայն բավարարվել ցուցանիշներով պետք չէ․ «Շատ ուրախ եմ նշել, որ մարզպետի անմիջական հսկողությամբ Շիրակը բավական լավ ցուցանիշներ ունի, բարձր եմ գնահատում մարզային իշխանությունների դերը այս գործընթացում, սակայն եղածով բավարարվել պետք չէ։ Մենք դեռ անելիքներ ունենք թե գործընթացն առավել արագացնելու, թե մարդկանց շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու առումով»։
Շիրակի մարզպետն էլ նշել է, որ հիվանդության ցուցանիշների նվազումը չպետք է զգոնության պակաս բերի, կորոնավիրուսը հիվանդություն է, որ դեմ պայքարը ամենօրյա ռեժիմով պետք է իրականացվի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36