Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հովհաննես Հարությունյանն հանդիպել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և «Հետազոտությունների և ռեսուրսների կառավարման կովկասյան կենտրոն»-ի ներկայացուցիչներին

19.05.2021

 Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդիպել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և «Հետազոտությունների և ռեսուրսների կառավարման կովկասյան կենտրոն»-ի ներկայացուցիչներին։ Երկու կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ ներկայացրել են իրենց կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ղեկավար Միրա Անտոնյանը ներկայացրել է «Միասին հանուն սոցիալական համայնքների-ամուր տեղական գործընկերություն և կարող ՔՀԿ-ների նպաստ Հայաստանում ներառական սոցիալական պաշտպանության և հաշվետու համայնքներ», իսկ «Հետազոտությունների և ռեսուրսների կառավարման կովկասյան կենտրոն»-ի ներկայացուցիչները՝ «Համայնքների աղքատության հաղթահարման կիրառական մոտեցումներ» ծրագրերը։
Կարևորելով աղքատության դեմ պայքարի միջոցառումների, սոցիալական փոփոխությունների իրականացումը՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ընդգծել է, որ առավել կարևորը նմանատիպ նախաձեռնություններում թիրախային խմբերի հստակ բացահայտումն ու նրանց խնդիրների լուծման հետևից համատեղ աշխատանքով գնալն է։
Երկու ծրագրերն էլ նպատակ ունեն Հայաստանում, մասնավորապես, Շիրակի մարզում աղքատության պատճառների և հետևանքների կատարելագործված ուսումնասիրության իրականացման, պետական և ոչ պետական կառույցների միջոլորտային և միջգերատեսչական համագործակցության խորացման։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36