Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Շիրակի մարզում էր

19.05.2021

 Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ տեղակալների ու պատասխանատուների հետ այցելել է մարզի մի շարք բժշկական կենտրոններ։ Մարզպետն ու նախարարի պաշտոնակատարը Արթիկի և Ախուրյանի ԲԿ-ներում շրջայց են կատարել, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, այնուհետև եղել են Գյումրու Բեռլին և Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկաներում։ Թիվ 2 պոլիկլինիկայում մարզպետին ու նախարարին են ներկայացվել շենքային վատ պայմանները։
Լրագրողների հարցին ի պատասխան՝ նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ կարևորում է մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացումը և քայլ առ քայլ խնդիրներին լուծում կտրվեն։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ ընդգծել է, որ խնդրի կարգավորումը գտնվում է մարզային իշխանությունների ուշադրության տակ․ «Այսօր մենք տիկին նախարարի հետ եղել ենք մի շարք բժշկական հաստատություններում և ուրախությամբ պետք է նշեմ, որ համակարծիք ենք և ուժերի ներածին չափով ամեն ինչ արվելու է խնդիրների փուլային լուծման համար, դրա վառ օրինակը օրերս այս պոլիկլինիկային նախարարության կողմից տրված թվային ռենտգեն նորագույն սարքավորումն էր, ինչ վերաբերում է թիվ 2 պոլիկլինիկայի շենքային պայմաններին, ապա նախարարի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կիրականացվի մասնագիտական ուսումնասիրություն և վերլուծություն, որպեսզի հասկանանք առավել նպատակահարմար է պոլիկլինիկայի շենքի նորոգումը, նոր շենքի կառուցումը կամ մեկ այլ տարբերակ»։Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ տեղակալների ու պատասխանատուների հետ այցելել է մարզի մի շարք բժշկական կենտրոններ։ Մարզպետն ու նախարարի պաշտոնակատարը Արթիկի և Ախուրյանի ԲԿ-ներում շրջայց են կատարել, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, այնուհետև եղել են Գյումրու Բեռլին և Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկաներում։ Թիվ 2 պոլիկլինիկայում մարզպետին ու նախարարին են ներկայացվել շենքային վատ պայմանները։
Լրագրողների հարցին ի պատասխան՝ նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ կարևորում է մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացումը և քայլ առ քայլ խնդիրներին լուծում կտրվեն։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ ընդգծել է, որ խնդրի կարգավորումը գտնվում է մարզային իշխանությունների ուշադրության տակ․ «Այսօր մենք տիկին նախարարի հետ եղել ենք մի շարք բժշկական հաստատություններում և ուրախությամբ պետք է նշեմ, որ համակարծիք ենք և ուժերի ներածին չափով ամեն ինչ արվելու է խնդիրների փուլային լուծման համար, դրա վառ օրինակը օրերս այս պոլիկլինիկային նախարարության կողմից տրված թվային ռենտգեն նորագույն սարքավորումն էր, ինչ վերաբերում է թիվ 2 պոլիկլինիկայի շենքային պայմաններին, ապա նախարարի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կիրականացվի մասնագիտական ուսումնասիրություն և վերլուծություն, որպեսզի հասկանանք առավել նպատակահարմար է պոլիկլինիկայի շենքի նորոգումը, նոր շենքի կառուցումը կամ մեկ այլ տարբերակ»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36