Նորություններ
Հովհաննես Հարությունյանը հետևել է Բերդաշենի դպրոցի շինաշխատանքների ընթացքին
21.05.2021
Շիրակի մարզի Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինաշխատանքների շարունակության համար կառավարությունն օրերս գումար է հատկացրել, կկառուցվի մոդուլային դպրոց։ Այսօր շինաշխատանքների ընթացքին է հետևել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Մարզպետը խոսել է շինարարի և համայնքի ղեկավարության հետ, կարևորել՝ աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը։
Դպրոցի շինարարությունը մեկնարկել էր դեռ 2020 թվականից։ «Վանի» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են հողային աշխատանքները, այժմ ընթանում են հիմքի բետոնալցման աշխատանքնեը: