Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզ է այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը

25.05.2021

Նախարարի պաշտոնակատարի և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն անդրադարձել է 2018-2020 թվականներին իրականացված ծրագրերին՝ կարևորելով դրանց շարունակականությունն ու մարզում տարբեր ոլորտներում աշխատանքների իրականացումը․ «Երբ մենք վերլուծում ենք անցած երեք տարիներին իրականացված աշխատանքներն ու դրանց ծավալներն ենք հաշվարկում՝ հստակ երևում է, որ տարեցտարի ներդրումներն ու կապիտալ ծախսերը Շիրակի մարզում ավելացել են։ Մարզում 2021 թվականին քաղաքաշինության ոլորտում իրականացվելու են շուրջ 40 մլրդ 580 մլն դրամի կապիտալ ներդրումներ։ Աշխատանքներ կիրականացվեն թե բնակարանաշինության, թե կրթական ու առողջապահական օբյեկտների շինարարության, թե ճանապարհաշինության մասով։ Սա խոսում է այն մասին, որ ներդրումներն աճել են, կապիտալ ծախսերն ավելացել»։
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը 2018 թվականից մինչ օրս քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցում նշել է, որ ընթացքի մեջ է գյուղական բնակավայրերի անօթևանության խնդրի լուծման ծրագիրը, 2020 թվականի մեկնարկած թվով 26 ընտանիքների բնակարանների կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվի նոյեմբերին: Իրականացվել է շուրջ 310,1 մլն դրամ գումարի շինարարական աշխատանք: Մնացորդը կազմում է 153,3 մլն դրամ: 2021 թվականին Շիրակի մարզում նախատեսվում է իրականացնել փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքներ Բերդաշեն, Կապս, Արեգնադեմ համայնքներում:
Նախատեսվում է ևս մի քանի դպրոցի և մոդուլային մանկապարտեզների կառուցում։ Լուրջ աշխատանքներ կիրականացվեն ճանապարհաշինության բնագավառում, ընդհանուր՝ 24 մլրդ 385 մլն դրամի։
Սուբվենցիոն ծրագրերի վերջին երեք տարիների հաշվետվությամբ է հանդես եկել Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը՝ նշելով, որ անցած 3 տարիների ընթացքում սուբվենցիոն ծրագրերը տասնապատկվել են։ 2021-ին կիրականացվի 70 սուբվենցիոն ծրագիր։
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման հաշվետվությամբ հանդես է եկել ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։
Զեկույցների ավարտից հետո՝ ամփոփելով հանդիպման ընթացքում ներկայացված ցուցանիշները, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշել է, որ հանդիպման գլխավոր նպատակն արված աշխատանքներն ամփոփելով առաջիկա անելիքները նախանշելն է․ «Ես վստահ եմ մեր հանդիպման ժամանակ այնպես չէ, որ ներկայացվեցին բոլոր իրականացված ծրագրերը, պետք է կարևորենք ցանկացած ծրագրի իրականացում, բոլոր ուղղություններով, ինձ համար կարևոր է տարածքների համաչափ զարգացումը»։
Նախարարի պաշտոնակատարը հանդիպման ավարտին պատասխանել է համայնքապետերին հուզող հարցերին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26