Նորություններ
Սուրեն Պապիկյանը հետևել է Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին
25.05.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ հետևել է Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին, մասնավորապես, եղել Չայկովսկի և Մայակովսկի փողոցներում, զրուցել շինարարների հետ, հետևել աշխատանքների ընթացքին։
Չայկովսկի փողոցի 360մ հատվածը նորոգվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իսկ Մայակովսկի փողոցի 650մ-ի ասֆալտապատման աշխատանքները Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ է իրականացվում։