Նորություններ
Ավարտվեց Շիրակի մարզի շախմատի 2021 թվականի անհատական առաջնությունը
27.05.2021
Մայիսի 27-ին Գյումրու համայնքապետարանի շախմատի մարզադպրոցում ավարտվեց Շիրակի մարզի շախմատի 2021 թվականի անհատական առաջնությունը։ Մրցումներին իրավունք էին ստացել մասնակցելու 10-ը շախմատիստներ։ Շրջանաձև մրցակարգով անցկացված այս մրցաշարում հաղթողի կոչումը նվաճեց Միշա Մարկոսյանը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Վրեժ Մարգարյանը և Լևոն Հակոբյանը։ Նրանք իրավունք ստացան Շիրակի մարզը ներկայացնելու Հայաստանի տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցումներին։ Մարզային առաջնության հաղթողի և մրցանակակիրների համար Շիրակի մարզպետարանի կողմից սահմանված պատվոգրերը և մեդալները շախմատիստներին հանձնեցին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը և մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը։ Մարզպետարանի ներկայացուցիչները պատանի շախմատիստներին հաջողություններ մաղթեցին և հույս հայտնեցին, որ նրանք բարձր կպահեն մարզական Շիրակի պատիվը հանրապետական առաջնությունում։