Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

28.05.2021

 Հարգելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:
Հայաստանի Հանրապետության սկզբնավորումն արդյունք էր 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի։
Հայկական անկախ պետականության վերականգնումը՝ հարյուրամյակների ընդմիջումից հետո, բախտորոշ իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում։
Չնայած իր գոյության կարճատևությանը, Հայաստանի Հանրապետությունը կարողացավ սերունդներին փոխանցել արժեքային նոր համակարգ, որը հենվում է պետական մտածողության ու ժողովրդավարական սկզբունքների վրա։
Եվ հիմա, առավել քան երբևէ, մենք բոլորս միավորվելու, մեր պետականության ու պետության ապագայի հանդեպ վստահությամբ ու հավատով առաջ շարժվելու կամք պետք է ունենանք, քանզի հայ ժողովրդի ոգին աննկուն է, հավատը՝ աներեր, ուժն էլ անսպառ է։
Հարգելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն մեր երկրին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56