Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ներկա է գտնվել վերջին դասին

03.06.2021

 Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել վերջին դասին։
Հովհաննես Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին հիշարժան օրվա առթիվ և բարի երթ մաղթել նրանց․ «Սիրելի շրջանավարտներ, դուք այսօր պատանեկությունից անցնում եք նոր կյանք, որտեղ ձեր առջև նոր հնարավորություներ են բացվում։ Ձեր սերունդն, իհարկե, առանձնանում է մյուս շրջանավարներից նրանով, որ կյանք եք մտնում շատ ցավ ու դժվարություններ տեսած։ 44- օրյա պատերազմի ամեն մի օրը յուաքանչյուրիդ կյանքում մեծ ու անդառնալի հետք է թողել։ Համոզված եմ՝ դուք ձեր բոլոր հնարավորությունները կօգտագործեք լիարժեք, կդառնաք հայրենիքի համար պիտանի քաղաքացի, քանի որ ամուր հայրենիք պետք է ստեղծենք բոլորս միասին մեր անձնվեր ու ամենօրյա աշխատանքով , ձեզ բարի երթ, սիրելիներս»։
Հովհաննես Հարությունյանը երախտիքի խոսք է հղել նաև մանակավարժներն՝ հայրենասեր ու բանիմաց սերունդ դաստիարակելու համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:28:25