Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում բացվել է սկրինինգային կաբինետ

04.06.2021

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում այսօր բացվել է սկրինինգային կաբինետ՝ Վիվա բարեգործական հիմնադրամի պիլոտային ծրագրի շրջանակներում։
Միջոցառմանը մասնակցել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, ոլորտային պատասխանատուներ ու բժիշկներ։
Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կարևորել է կաբինետի գործունեությունը, ընդգծելով առողջ սերունդ ունենալու կարևորությունը․ «Շատ կարևոր է մեր մարզում նման բուժզննման սենյակներ ունենալը, քանի որ այն հնարավորություն է տալիս առողջ սերունդ ունենալու։ Այս սարքավորումների միջոցով հնարավորություն կունենանք ավելի վաղ շրջանում հայտնաբերել պտղի մոտ զարգացող հիվանդությունները և որոշումներ կայացնել՝ ըստ անհրաժեշտության»։
«ՎԻՎԱ-Պրենատալ ախտորոշման ծառայության» բացմամբ գործելու է նախածննդյան սկրինինգային ծրագիր, որն ապահովում և պաշտպանում է մոր և մանկան իրավունքները, հուսալի և անվտանգ նախածննդյան և հետծննդյան գործընթացը։ Երեխայի զարգացման խանգարումների նախածննդյան ախտորոշումը մանկաբարձական խորհրդատվության մի մասն է, որը նպատակաուղղված է պտղի նախածննդյան վիճակի գնահատմանը, հաճախակի քրոմոսոմային անոմալիաների և բնածին արատների նախածննդյան ախտորոշմանը:
Նախածննդյան ծառայության շրջանակներում յուրաքանչյուր այցելու, հղիության առաջին և երկրորդ եռամսյակների սկրինինգի ժամանակահատվածում (11-14,18-21 շաբաթ), կարող է անցնել անվճար հետազոտություն: Պտղի ախտաբանության ճիշտ և ժամանակին հայտնաբերումը հնարավորություն կտա ընտանիքին որոշում կայացնելու հղիությունը շարունակելու հարցում և թույլ կտա կազմակերպել միջդիսցիպլինար խորհրդատվություն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56