Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասնակցություն ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպված ցուցահանդեսին

14.06.2021

 Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության կողմից հունիսի 10-13-ը «Երևան էքսպո» կենտրոնում անցկացվել է ցուցահանդես, որտեղ իրանցի գործարարները ներկայացել են սննդի, շինանյութի, փոխադրումների, էներգետիկայի, դեղորայքի, բժշկական սարքավորումների, էլեկտրական սարքերի և այլ բնագավառների արտադրատեսակներով։
Ցուցահանդեսին մասնակցել է նաև Շիրակի մարզպետարանի պատվիրակությունը՝ զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանի գլխավորությամբ։
Ցուցահանդեսը հարթակ է հայաստանցի և իրանցի գործարարների միջև տնտեսական կապերը զարգացնելու, այն կարող է օգնել նաև Շիրակի գործարարներին ծանոթանալու իրանական ապրանքներին, քննարկելու համատեղ արտադրություններ հիմնելու և տեղի արտադրատեսականին արտահանելու հնարավորությունները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15