Նորություններ
ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղերձը բուժաշխատողի օրվա առթիվ
21.06.2021
Հարգելի բուժաշխատողներ
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ բուժաշխատողի օրվա առթիվ: Ամեն ինչ հանուն մարդու և նրա կյանքի՝ սա է իսկական բժիշկի մասնագիտական միակ ու ճշմարիտ բանաձևը։ Այս աշխատանքը պահանջում է ամենօրյա ինքնակատարելագործում և որոշում կայացնելու ունակություն։ Այն իր մեջ ներառում է պատասխանատվության բարձր զգացում և արհեստավարժություն, ինչի շնորհիվ կյանքեր են փրկվում, բարձրանում է կյանքի որակը։ Սիրելի բուժաշխատողներ, իսկապես անգնահատելի է Ձեր կատարած աշխատանքը, այդ ամենի ականատեսը եղանք ոչ միայն համավարակի առաջին օրվանից սկսած, ալև՝ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում։ Դուք առաջնագծում և թիկունքում ամեն մի զինվորի կյանքի համար անձնուրաց պայքար մղելով՝ ցույց տվեցիք Ձեր մասագիտական ու մարդկային բարձր կարողությունները։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով՝ հիմնվելով առողջապահության բնագավառի առաջավոր փորձի վրա, մենք կկարողանանք հաղթահարել նաև հետպատերազմյան այս մարտահրավերները։
Եվս մեկ անգամ շնորհավորելով բուժաշխատողի օրվ առթիվ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում։