Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն

25.06.2021

 Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նախագահ, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշման համաձայն այսօր Շիրակի մարզպետարանում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավի դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որին մասնակցել են արտակարգ իրավիճակներում պատասխանատու բոլոր կառույցների պատասխանատուները։ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուները ներկայացրել են ուսումնավարժության պլանն ու դրանով նախատեսված հետագա գործողությունների ու միջոցառումների ընթացքը։ Մարզպետի տեղակալ Դավիթ Սեխլեյանը հետևել է ուսումնավարժության նախապատրաստման և անցկացման աշխատանքներին։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:16:30