Նորություններ
Շիրակի մարզպետը ծանոթացել է աղիքային վարակով հիվանդանոց տեղափոխվածների առողջական վիճակին
26.06.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը քիչ առաջ եղել է «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում»` աղիքային վարակով այստեղ տեղափոխվածների առողջական վիճակին ծանոթանալու նպատակով։
Մարզպետին զեկուցվել է, որ արվում է հնարավորը հոսպիտալացվածների վիճակի թեթևացման, նրանց շուտափույթ ապաքինման համար։ Հիվանդները գտնվում են բժիշկների հսկողության տակ, արվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները։
Այս պահին «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» բուժում է ստանում 23 հիվանդ (16 երեխա և 7 մեծահասակ): Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: