Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառուցվում է Շիրակի մարզի 3 հրշեջ-փրկարարական կայան՝ Գյումրիում, Ախուրյանում և Աշոցքում

30.06.2021

 ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ կառուցվում է Շիրակի մարզի 3 հրշեջ-փրկարարական կայան՝ Գյումրիում, Ախուրյանում և Աշոցքում։ Աշխատանքների ընթացքին այսօր հետևել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը՝ Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուների հետ։ Շինարարական աշխատանքները շուտով կավարտվեն։ Հրշեջ-փրկարարական նոր կայանների գործունեությունը կնպաստի հրշեջ ծառայությունների և արտակարգ իրավիճակների արձագանքման հնարավորությունների բարձրացմանը։
Հումանիտար շինարարական աջակցությունն իրականացնում է ԱՄՆ զինված ուժերի ինժեներների կորպուսը, որը համակարգում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36