Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

9-րդ դասարանցիները հայոց լեզու առարկայից միասնական քննություն են հանձնել

30.06.2021

Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող 9-րդ դասարանցիները հայոց լեզու առարկայից այսօր միասնական քննություն են հանձնել: Շիրակի մարզում 9-րդ դասարանցի 2526 աշակերտ է քննություն հանձնել։
Քննական գործընթացին հետևել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը՝ գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուների հետ։ Շիրակի մարզում բացվել է քննական 18 կենտրոն, որից 11-ը Գյումրիում։
Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում հայոց լեզվի քննությունը միակն է, որն անցկացվում է կենտրոնացված կարգով՝ միասնական քննությունների սկզբունքով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:16:30