Նորություններ
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
05.07.2021
Հարգելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ Ձեզ Սահմանադրության օրվա առթիվ:
ՀՀ Սահմանադրությունը, անկասկած, պետք է նպաստի մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, դժվարին իրավիճակններում երկրի ներքին ու արտաքին կայունության պահպանմանը։
Մեր հայրենիքի հանդեպ ունեցած բարոյական պարքտը պետք է լինի Սահմանադրության դերի շարունակական բարձրացումը։ Եվ երբ մեզանից յուրաքանչյուրն իր ներսում այդ ամենի կրողը լինի՝ սահմանադրական արժեքները կդառնան ապրող իրողություններ, իրավունքի և օրենքի գիտակցմամբ առաջնորդվելն էլ կլինի ժողովրդավարության ուղիով ընթացող մեր պետության գոյության երաշխավորը։ Միայն քաղաքացիական առողջ հասարակություն ունենալու դեպքում ազատությունը և հասարակական կարգը կլինեն հավասարակշռված։ Ակնհայտ է, որ հասարակության համերաշխության պահպանման գործում պատասխանատու ենք բոլորս, ուստի անհրաժեշտ է, որ օր առաջ վերացնենք օրինապահ և քաղաքակիրթ հասարակություն ունենալու ճանապարհին հանդիպած ցանկացած խոչընդոտ։
Կրկին շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` ի սրտե մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն և հավատ մեր երկրի ապագայի հանդեպ