Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայիսյանում բնակարանամուտ են տոնել

09.07.2021

Մայիսյանցի Տերտերյաններն այսօր բնակարանամուտ են տոնել․ բնակարանամուտի արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Եղիազարյանը, համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ։
Գյուղական բնակավայրերում երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրում շահառու են ճանաչվել 4 ընտանիքներ, նրանցից Անահիտ Տերտերյանի 4 անձից բաղկացած ընտանիքը սպասում է առաջին թոռնիկին, երկար տարիներ տնակում բնակվելուց հետո արդեն քարաշեն, բոլոր հարմարություններով տուն ունի։ Մայսիյանցի մյուս երեք ընտանիքները ևս շուտով բնակարանամուտ կնշեն։
«Անօթևանների բնակապահովման այս ծրագիրն, իրապես, ստացված կարելի է համարել, քանզի այն պետություն-անօթևան համագործակցության հիանալի օրինակ է, երբ շինարարական աշխատանքներին կարողացել են մասնակցել հենց անօթևան ընտանիքները, հետևել դրանց ընթացքին, իսկ մեզ համար կարևորը անօթևանության խնդրի լուծումն է, ինչպես նաև այս շինարարական աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
Ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրից օգտվել է Շիրակի մարզի Մարմաշեն, Անի և Ախուրյան համայնքների 7 գյուղական բնակավայրերի թվով 25 ընտանիք` Ջաջուռ - 1, Մայիսյան - 4, Շիրակ – 2, Մարմաշեն – 3, Բասեն – 5, Սառնաղբյուր – 8 և Գուսանագյուղ – 3 ընտանիք:
Աշխատանքներն իրականացվում են ծրագրի շահառու ընտանիքների ներգրավմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ: Ավարտը նախատեսված է 2021 թվականի դեկտեմբեր ամսին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:43:55