Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կուրսկի անվան հրապարակում բացվել է Ռուսլան Թորոսյանի հիշատակի խաչքար

09.07.2021

Կուրսկի անվան հրապարակում այսօր բացվել է Ռուսլան Թորոսյանի հիշատակի խաչքար, որը բացել է հերոսի վեցամյա դուստրը՝ Լաուրան։
«Այն զոհաբերությունը, որ արեցին մեր հերոսները անգնահատելի է, մեզ մնում է խոնարհվել նրանց հիշատակի, նրանց ընտանիքների և զավակների առջև, ձեզ համբերություն եմ ցանկանում, մեզ էլ ՝ կամք, որ կարողանանք անխոնջ աշխատանքով արժանի լինել նրանց հիշատակին»,- նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
1997 թվականին ծնված Ռուսլանը մասնակցել է ապրիլյան քառօրյային, այնուհետև որպես կամավոր մասնակցել 44-օրյա պատերազմին և հերոսի մահով հոկտեմբերի 25-ին ընկել է Սանասարում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 15:48:39