Նորություններ
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանին
19.07.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են մարզի առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրներին։ Կողմերը կարևորել են համագործակցությունը, քաղաքացիներին հետաքրքրող հարցերի լուծմանը համատեղ աշխատանմքով հասնելը և պատրաստակամություն են հայտնել ջանքերը մեկտեղելու տարբեր հիմնահարցերի լուծմանն ու նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու համար։