Նորություններ
Կյանքս ՝ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն
19.07.2021
Կյանքս ՝ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն. Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի մշակույթի տունն անվանակոչվել է արցախյան վերջին պատերազմում հերոսացած օդաչու Ցոլակ Սամվելի Խաչատրյանի անունով, կյանքի գնով հայրենիքը պաշտպանած հերոսի անունով է կոչվել նաև դպրոցի ռազմագիտության դասասենյակը։ Երկու երեխաների հայրը պատերազմի առաջին իսկ օրից բարդ թռիչքներ է կատարել՝ տեղափոխելով վիրավորների։ Զոհվել է հոկտեմբերի 14-ին՝ գիտակցված մահվան գնալով՝ հանուն հայրենիքի։