Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգը

21.07.2021

Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգը
Համայնքների տնտեսական և սոցիալական
ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ոռոգման ներքին ցանցի համակարգի կառուցման աշխատանքները։ Ծրագրի նախնական արժեքը 25 մլն 378 հազար դրամ է, որից 16 մլն 495 հազարը պետությունն է հատկացնելու։
Մինչ այժմ համայնքում ոռոգումն իրականացվել է բնական առուներով, ոռոգման սեզոնին ջրային կորուստներն հասել են 50 տոկոսի։ Ոռոգամն նոր համակարգի գործարկումը կնպաստի համայնքում գյուղատնտեսական աշխատանքների բարելավմանը, մոտ 5 հա ավել ցանքատարածքներ կդառնա ոռոգելի՝ 10 հա-ի փոխարեն կոռոգվի 15հա։ Արդեն իրականացվել են խրամուղու փորման, ընթացքի մեջ են կիսախողովակների տեղադրման աշխատանքները։ 1022 մ հողային առուները կփոխարինվեն մետաղական կիսախողովակներով։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30