Տպել
Նորություններ
Խաչքար հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին
22.07.2021
Գյումրու Ղանդիլյան փողոցում այսօր բացվել է հայրենիքի համար կյանքը զոհաբերած զինվորներ Գագիկ Լևոնի Դավոյանի և Երվանդ Վազգենի Գևորգյանի հիշատակի խաչքար և ցայտաղբյուր։ Գագիկն այսօր կդառնար 21 տարեկան, բայց հանուն հայրենիքի հերոսի նման ընկել է Վարանդայում 44-օրյա պատերազմի ժամանակ, Երվանդը նահատակվել է Հադրութում հոկտեմբերի 10-ին։