Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն Շիրակի մարզպետի գլխավորությամբ

26.07.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են մարզի համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերին վերաբերող հարցեր։ Մարզպետին է զեկուցվել աշխատանքների ընթացքի, դրանց ժամանակ առաջացած խնդիրների մասին։
«Երբ խոսք է գնում համայնք-պետություն համագործակցության այս ձևաչափի մասին, որն, իրականում, հաջողված է, պետք է ամեն ինչ անել թերացումները, ուշացումներն ու փաստաթղթային թեթևակի խնդիրներով պայմանավորված աշխատանքների դանդաղեցումը։ Իմ պահանջը մարզպետարանի բոլոր մասնագիտական ստորաբաժանումներից այն է, որ համագործակցեք աշխատանքների բոլոր փուլերում, իսկ համայնքներին հորդորեք լինել առավել նախաձեռնող ու պատասխանատու»,- նշել է Հովհաննես Հարությունյանը՝ հանձնարարելով աշխատել առանց հապաղելու։
Նշենք, որ 2021 թվականին պետական տարեկան բյուջեներով նախատեսված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 62 ծրագիր՝ 32 համայնքից։ Ծրագրերից 30 գտնվում են մրցութային գործընթացում, որից 11-ը մեքենասարքավորումների և գույքի մատակարարման կամ շինարարության փուլում են։
Ծրագրերի նախնական արժեքը կազմում է 4 մլրդ 867 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում 2,5 մլրդ դրամ (51%), համայնքի բյուջեի ֆոնդային մասը՝ 2 մլրդ 367 մլն դրամ (49%)։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 15:29:51