Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի գլխավորությամբ քննարկվել են «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր

27.07.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանին։ Մարզպետարանի և գրասենյակի պատասխանատուների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։
Աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները և դրանց արդյունավետ լուծումները գտնելու նպատակով՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հանձնարարել է մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին ներգրավվել աշխատանքներում և նշել, որ մարզային իշխանությունները պատրաստ են համագործակցության մարզային հիմնահարցերի լուծմանը միտված ցանկացած ձեռնարկի ու ծրագրի իրականացման ժամանակ։
2019 թվականից մեկնարկած եռամյա ծրագրի նպատակն է կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում բարձրացնել բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության մակարդակը, կանխարգելել ջրհեղեղները և նվազեցնել դրանց հետևանքները, վերականգնել կլիմայի փոփոխությամբ և մարդածին ազդեցությունների հետևանքով խախտված բնական լանդշաֆտը, բարձրացնել բնակչության գիտելիքների մակարդակը կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30