Նորություններ
Դաշտային վարժանքներ Գյումրիում
29.07.2021
Արտակարգ իրավիճակներում ՀՀ Շիրակի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումների շրջանակներում հուլիսի 29-ից 30-ը Գյումրիում արտակարգ իրավիճակների նախարարության, Շիրակի մարզային փրկարարական վարչության մասնագետների կողմից անցկացվում են Շիրակի ՔՈՓ (քաղաքային որոնողափրկարարական) թիմի դաշտային վարժանքներ։ Վարժանքները նպատակ ունեն ստուգելու և բարձրացնելու ՔՈՓ թիմի պատրաստվածությունը: