Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության հետ

30.07.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ղեկավարությանը՝ գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի գլխավորությամբ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ընկերության կողմից իրականացվող ծրագրերին, համայնքներում ջրամատակարարմանն առնչվող հիմնախնդիրներ։
Կարևորելով ջրամատակարար ընկերության անխոչընդոտ աշխատանքն ու իրականացվող ծրագրերում թերացումների բացակայությունը՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է բնակչության կողմից բարձրաձայնվող մի շարք հարցերի և հորդորել աշխատանքներում լինել առավել պատրաստակամ․ «Մեզ համար կարևոր է, որ Շիրակում իրականցվող ցանկացած աշխատանքում դուք հաջողեք, այստեղ մենք պատրաստ ենք ձեզ աջակցելու՝ հնարավորությունների սահմաններում, սակայն մեզ համար կարևոր է նաև, որ ընկերությունն առավել արագ արձագանքի բարձրաձայնված խնդիրներին, վթարավերականգնողական աշխատանքներում առավել օպերատիվություն ցուցաբերվի։ Ինչ վերաբերում է համայնքներին, ապա մեզ համար օրակարգային է մնում Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներում ընկերության հետ հստակ համագործակցությունը, ինչը թույլ կտա զերծ մնալ սխալներից ու ձգձգումներ աշխատանքներում չեն լինի»։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հասցեական մի շարք հարցեր, նաև մարզի մի քանի գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և համայնքների՝ ընկերության բաժանորդ դառնալուն առնչվող հարցեր։
Հովհաննես Հարությունյանը խոսելով կառավարության և KFW բանկի հետ համատեղ մեկնարկած ծրագրի մասին նշել է, որ կարևոր է դրա իրականացումը։ Ըստ այդմ, 2021-2023 թթ․ համայնքային ենթակառուցվածքների երկրորդ ծրագրով մարզի 13 համայնքներում կիրականացվի ջրամատակարարման և ջրահեռացման բաշխիչ ցանցերի վերանորոգման և անհատական ջրաչափերի տեղադրման աշխատանքներ։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրեն Մարիաննա Շահինյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու, անդրադարձել ընկերության` պայմանագրով սահմանված գործառույթներին և վստահեցրել, որ իրենք ևս ամեն ինչ կանեն աշխատանքներում թերացումները բացառելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58