Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր այցելել է «Ընտանեկան բժշկության կենտրոն»

02.08.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր այցելել «Ընտանեկան բժշկության կենտրոն», շրջել պոլիկլինիկայում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, հաստատության գործիքային հագեցվածությանը։
Հովհաննես Հարությունյանը հետաքրքրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացով՝ ընդգծելով բնակչությանը պատշաճ տեղեկացնելու, խոցելի խմբերին հնարավորինս արագ պատվաստելու կարևորությունը։
«Ընտանեկան բժշկության կենտրոնը» սպասարկում է 20258 բնակչի, սպասարկման տարածքում գործում է 5 դպրոց` 1769 աշակերտով:
Մարզպետը նշել է, որ առողջության առաջնային պահպանության օղակի աշխատանքներում պետք է առավել զգոն լինեն, կարողանան ցանկացած դեպքի արագ արձագանքել, ինչը հնարավորություն կտա ուշացած դեպքերն ու հիվանդությունների խորացումը հնարավորինս նվազեցնել։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58