Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ցայտաղբյուր և հուշաքար է տեղադրվել գյումրեցի հերոսների հիշատակին

05.08.2021

Եթե խորապես գիտակցենք, որ սերը դեպի հայրենի երկիրն ու ժողովուրդը ավելի մոտ է կանգնած մեծ ու գեղեցիկ արևին, քան մեր հայրենիքի ամենաբարձր լեռները՝ այն ժամանակ մահը մեզ համար թռչունի փետուրից էլ թեթև կթվա: Այս խոսքերն են գյումրեցի հերոս Արտակ Էդվարդի Դարբինյանի հուշաքարին դաջված։ Լեյտենանտ Դարբինյանն այսօր կդառնար 21 տարեկան, բայց 44 օր անընդմեջ կռվեց հանուն հայրենիքի և նոյեմբերի 9-ին քաջաբար ընկավ Մարտունի 2-ում։
Ռաֆիկ Սամվելի Նիկողոսյանի հիշատակի ցայտաղբյուրն էլ բացվեց այսօր, որ հիշեցնի ավագ լեյտենանտի սխրանքն ու հերոսական պայքարը։ Ռաֆիկ Նիկոողսյանը արցախյան երկրորդ պատերազմ մեկնեց սեպտեմբերի 27-ից և անձնվիրաբար պայքարեց ու հերոսի նման զոհվեց հոկտեմբերի 14-ին Ջրականում։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58