Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

08.08.2021

Հարգելի´ շինարարներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Շինարարի օրվա առթիվ: Հայ ժողովուրդը դարեր շարունակ աչքի է ընկել ճարտարապետական մտքի գոհարներով, որոնք մինչ օրս կանգուն են և հիացնում են ամբողջ աշխարհին։ Շինարարի աշխատանքով ու ստեղծարարար մտքով են վեր հառնում տարբեր կոթողներ։ Ձեր մասնագիտությունը ամենապատվաբերներից է, հայ շինարարական արվեստի լավագույն ավանդույթներն այժմ էլ շարունակում եք դուք։ Հիմա, ավելի քան երբևէ, մեր երկրին պետք են կառուցող ու շենացնող շինարարներ, որոնց արգասաբեր աշխատանքով քարը կդնենք քարին և կշենացնենք մեր երկիրն ու մարզը։
Վստահ եմ՝ մարզում իրականացվող բազմաթիվ շինարարական ծրագրերը կյանքի կկոչվեն սրտացավորեն և մեծ հմտությամբ։ Ձեր բազկին ամրություն ու մտքին նոր թռիչք եմ մաղթում՝ հանուն մեր երկրի շենացման։
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ, սիրելի շինարարներ, մաղթում եմ քաջառողջություն, աշխատանքային և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ, թող իրականանան ամենանվիրական երազանքները ու բոլոր մասնագիտական նախաձեռնությունները, եջանկություն Ձեզ և Ձեր ընտանիքներին։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44