Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ի հիշատակ անմահ հերոս զինվոր Կոլյա Մկրտչյանի՝ ֆիլմի ցուցադրություն

09.08.2021

Նպատակասլաց, նախաձեռնող, քաջասիրտ ու հայրենասեր՝ Կոլյա Գևորգի Մկրտչյանը օգոստոսի 8-ին կդառնար 20 տարեկան, բայց ընտրեց մահ իմացեալ և հանուն հայրենիքի զոհեց կյանքը՝ միանալով այն բոլոր հերոսներին, որոնց արյան գնով է երկիրը պաշտպանվում։
19 տարի ապրած երիտասարդն իրականում այնքան լեցուն ու բովանդակալից կյանք է հասցրել ապրել, որ նրան իմացողների հուշերում՝ ամենասիրելին ու արժանավորը դառնալ։
44-օրյա պատերազմում Կոլյան պայքարել է անձնվիրաբար, խոցել 3 տանկ, փրկել վիրավոր ծառայկցին ու չի ընկրկել ոչ մի բանից։ Ոսոխի դեմ կռվելով քաջաբար ընկել է Իշխանաձորի մատույցներում։
Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Կոլյա Մկրտչյանի 20-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15