Նորություններ
Հանդիպում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
09.08.2021
Հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում՝ Շիրակի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել հանդիպում մարզի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Տրանսպորտի-ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը ներկայացրել է միասնական երթուղային ցանցի սպասարկումը կազմակերպելու հնարավոր տարբերակներ, այդ թվում՝ բաժնետիրական ընկերություն կամ կոնսորցիում ստեղծելու հնարավորությունները։
Քննարկման արդյունքների մասին տեղեկատվությունը ամփոփելուց հետո պատասխանատուները կուղարկեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։