Նորություններ
Նորոգվում են Նոր Կյանքի ներհամայնքային փողոցները
10.08.2021
Նոր Կյանք համայնքի՝ տարիների ընթացքում քանդված ու դժվարանցանելի դարձած ներհամայնքային մի քանի փողոցների հիմնախնդիրն այս տարի լուծում կստանա։ Համայնք-պետություն համագործակցության արդյունքում գարնան ձնհալից և աշնան անձրևներից ջրափոսեր այդ հատվածներում այլևս չեն առաջանա։ Սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կիրականացվի խճապատում խճավազային խառնուրդով և սալապատում տուֆ քարով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 19մլն 850 հազար դրամ է, պետության համամասնությունը՝ 65տոկոս, 35 տոկոսը կհատկացվի համայնքային բյուջեից։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են, դրանք իրականացվում են «Ճանշին» ՓԲԸ կողմից։