Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐՒՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

12.08.2021

Սիրելի´ երիտասարդներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։
Եռանդուն, նպատակասլաց, ստեղծագործ ու տարբերվող՝ այսպիսին եք դուք և դրա մեջ է ձեր առավելությունը։ Մենք բոլորս ձեզ հետ ենք կապում մեր վաղվա օրն ու ապագան, որը լուսավոր ու ավելի լավը կարող եք դարձնել դուք։
Մեզանից յուրաքանչյուրի համար երիտասարդական տարիները եղել են ինչպես ամենահետաքրքիր, այնպես էլ պատասխանատուն ու իրադարձություններով հագեցած ժամանակահատվածը։
Այսօր մեր խոնարհումը պետք է բերենք հայրենիքի պաշտպանության համար կյանքը չխնայած հերոս երիտասարդների հիշատակի առջև և գնահատանքի ու երախտիքի խոսքն ուղղենք մեր երկրի, հայ ժողովրդի անվտանգության վստահելի և անփոխարինելի երաշխավորներին՝ սահմանը պաշտպանող մեր երիտասարդներին։
Ես վստահ եմ՝ բոլոր խնդիրները կհաղթահարվեն, եթե դուք հաստատակամ ու նախաձեռնող լինեք, եթե ձեր ողջ ներուժն օգտագործեք հանուն մեր մարզի, հանուն մեր երկրի զարգացման։
Կրկին շնորհավորելով բոլորիդ այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, նորանոր մտահղացումներ ու ձեռքբերումներ, մեծ եռանդ և ավյուն, խաղաղ երկրում ստեղծագործելու և արարելու երկար ճանապարհ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59