Նորություններ
Մեկնարկել են Նահապետավան համայնքի 1-ին փողոցի վերանորոգման աշխատանքները
17.08.2021
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում մեկնարկել են Նահապետավան համայնքի 1-ին փողոցի վերանորոգման աշխատանքները։ Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ներհամայնքային 1-ին փողոցի տուֆ քարով սալապատման համար կծախսվի 54.3 մլն դրամ։ Պետությունը կտրամադրի գումարի 70 տոկոսը, 30-ը՝ համայնքը։ Ծրագրի իրականացմամբ համայնքում ստեղծվել է նաև 45 ժամանակավոր աշխատատեղ։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «ՈւՅՈւՏ ՍԵՆԹՐ» ՍՊԸ-ի կողմից։