Նորություններ
Անի միավորված համայնքում կտեղադրվի 24 հակակարկտային կայան
18.08.2021
Գումարի 50 տոկոսը՝ պետության, 50 տոկոսը համայնքային բյուջեից ՝ 53 մլն դրամի շրջանակներում Անի միավորված համայնքում կտեղադրվի 24 հակակարկտային կայան։ Կայաններն արդեն իսկ ձեռքբերված են, տեղադրման աշխատանքներն իրականացվում են «Բարվա» ՍՊԸ -ի կողմից։
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի իրականացման արդյունքում համայնքում ևս 2400-3000 հա ցանքատարածություն պաշտպանված կլինի կարկտահարությունից։