Նորություններ
Հանդիպում մարզի միասնական սոցիալական ծառայությունների տնօրենների հետ
19.08.2021
Կարևորելով երեխաների իրավունքների պաշտպանությունն ու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների լավագույն շահը՝ Շիրակի մարզպետարանի ոլորտային պատասխանատուների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում մարզի միասնական սոցիալական ծառայությունների տնօրենների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ աշխատանքների կազմակերպման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների և երեխաների ուղղորդման մեխամիզմների, համագործակցության առավել արդյունավետ տարբերակների որոնման հետ կապված հարցեր։ Շիրակի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանն իր խոսքում նշել է, որ բաժնին վերապահված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացման աշխատանքների մեջ իրենց տեղն ու դերն ունեն միասնական սոցիալական ծառայությունները և որ համատեղ աշխատանքով հնարավոր կլինի արագ արձագանքել դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների առաջնային և գերակա խնդիրներին։ Միասնական սոցիալական ծառայությունների տնօրեններն էլ կարևորել են համագործակցությունը՝ նշելով, որ այն պետք է լինի կարևոր պայման և ամեն ինչ պետք է արվի ոլորտում առկա հիմնախնդիրների արագ լուծման համար։