Նորություններ
Սարապատ միավորված համայնքը ձեռք է բերել ինքնաթափ բեռնատար ավտոմեքենա
19.08.2021
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սարապատ միավորված համայնքը ձեռք է բերել ինքնաթափ բեռնատար ավտոմեքենա։ Ծրագրի իրականացման արդյունքում համայնքի տեխնիկական վերազինման համար տրամադրվել է 33 մլն դրամ։ Գումարի 50 տոկոս համաֆինանսավորումը տրամադրվել է պետության կողմից, 50 տոկոսն էլ հատկացրել է համայնքը։ Նշենք, որ Սարապատ համայնքի 15 բնակավայրերի բնակիչներն էլ շահառու են ծրագրին։Բեռնատար ավտոմեքենայի ձեռքբերման շնորհիվ կբարձրանա համայնքի բնակիչների երթևեկության հարմարավետությունը, ճանապարհներն էլ կդառնա ավելի անվտանգ և ապահով։