Նորություններ
Հոռոմ համայնքի ներհամայնքային ճանապարհի հիմնախնդիրն այս տարի լուծում կստանա
20.08.2021
Հոռոմ համայնքի՝ տարիների ընթացքում քանդված ու դժվարանցանելի ներհամայնքային ճանապարհի հիմնախնդիրն այս տարի լուծում կստանա։ Համայնք-պետություն համագործակցության արդյունքում քայքայված և խիստ վատթար վիճակում գտնվող դեպի համայնքի դպրոց տանող ճանապարհը կդառնա բարեկարգ։
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 27 մլն 733 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է 40 տոկոս, 60 տոկոս համաֆինանսավորումն էլ կհատկացվի համայնքային բյուջեից։Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են և իրականացվում են «Լենճանշին» ՍՊԸ-ի կողմից։