Նորություններ
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մասնակցել է Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացման 11-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը
20.08.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր մասնակցել է Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացման 11-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին ներկա են եղել նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Անտոն Բերյանևը, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի բարձրաստիճան զինվորականներ և սպաներ: Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը խոսել է հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին․ «Հալ-ռուսական բարեկամության խորհրդանիշ համարվող և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների համալիրի տարածքում գտնվելով, եկեք հարգանքի տուրք մատուցենք 44-օրյա պատերազմում նահատակված հայ մարտիկների հիշատակին։Այս պատերազմում ընկան և ռուս զինվորներ, խոսքս 102-րդ ռազմաբազայի խոցված Մի-24 հարվածային ուղղաթիռի օդաչուների մասին է։ Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք բոլորի հիշատակը»:
Նշենք, որ հուշահամալիրը դարձել է գյումրեցիների համար հոգեհարազատ վայր, ուր այցելում և հարգանքի տուրք են մատուցում ինչպես շիրակցիներն, այնպես էլ զբոսաշրջիկները։