Տպել
Նորություններ
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մասնակցել է Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանի հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողությանը
21.08.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր մասնակցել է հայրենիքի համար կյանքը զոհաբերած Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանի հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողությանը։Ալեքսանն այսօր կդառնար 24 տարեկան, բայց հանուն հայրենիքի հերոսի նման ընկել է Մարտունու Կարմիր-Շուկա հատվածում՝ հոկտեմբերի 31-ին։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար» մեդալներով։