Նորություններ
Եվս 11 նրբանցքներում արտաքին լուսավորության ցանցի կահավորմամբ Լեռնակերտ համայնքում լուսավորության խնդիրը լիարժեք կլուծվի
24.08.2021
100 տոկոս արտաքին լուսավորության ցանց ունենալու համար բարձր լեռնային համայնքն օգտվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրից և պետություն-համայնք համագործակցության արդյունքում համայնքում կտեղադրվեն 56 նոր հենասյուներ և 56 նոր լուսատուներ, այսպիսով համայնքում լուսատուների թիվը կհասնի 217-ի։ Ծրագրի ընդհանուր արժեքը 7 մլն 290 հազար դրամ է, գումարի 65 տոկոսը կհատկացնի պետությունը։