Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանում տեղի է ունեցել Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցութունը

26.08.2021

Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանում այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցութունը։
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նոր մեկնարկող ուսումնական տարվա առթիվ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կարևորել է կրթական գործընթացում հակահամաճարակային կանոնների պահպանումն ու կրթության պրոցեսի անխափան կազմակերպումը․ «Նոր ուսումնական տարվան ընդառաջ նմանօրինակ խորհրդակցությունները կարևորում եմ, քանզի այս հանդիպումների ժամանակ հնարավոր է բարձրաձայնել ու քննարկել ոլորտում առկա խնդիրներն ու գտնել դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Պետք է սահմանենք նշաձող, որը պետք է պահպանենք ու աշխատենք կրթական պրոցեսը անխափան ու անխնդիր իրականացնել։ Ամենակարևորը հակահամաճարակային կանոնների պահպանումն է ու ուսումնադաստիարակչական գործընթացի նորմալ կազմակերպումը: Շատ աշխատանք ունենք անելու, բայց վստահ եմ, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ գոհունակությամբ փաստել է, որ Շիրակի մարզը նախորդ տարի կարողացել է նախ համավարակի, այնուհետև պատերազմի պայմաններում կրթության անընդհատությունն ապահովել։
Տիկին Անդրեասյանը ներկայացրել է բուհերի ընդունելության քննությունների Շիրակի մարզային արդյունքները՝ ընդգծելով, որ Շիրակը բավական լավ արդյունքներ է գրանցել։ 1159 դիմորդից ընդունվել է 832-ը։ Մեծ տոկոս է կազմում առաջին՝ անվճար հայտով, ընդունվող դիմորդների թիվը: Մարզում դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են բժշկական գործը, ֆինանսներ, թարգմանչական գործ, իրավագիտություն մասնագիտությունները:
Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին` նախարարի տեղակալը նշել է, որ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչ վերաբերում է պարտադիր ատեստավորմանը, ապա մինչև նոյեմբերի վերջ կավարտվեն վերապատրաստումները, որոնց կհաջորդի ատեստավորումը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15