Նորություններ
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Առափի համայնքում մեկնարկել են 1-ին և 4-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները։
27.08.2021
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Առափի համայնքում մեկնարկել են 1-ին և 4-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները։ Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 1-ին փողոցի 34 գծային մետր, 4-րդ փողոցի 506 գծային մետր՝ ընդհանուրը 540 մետր քառակուսի հատված, կասֆալտապատվի։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 45 մլն 760 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է 40 տոկոս, 60 տոկոս համաֆինանսավորումն էլ կհատկացվի համայնքային բյուջեից։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Լենճանշին» ՍՊԸ կողմից։