Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հետևել է մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին

30.08.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքերին հետևելու նպատակով այսօր եղել է մի քանի շինհրապարակում։
Ավարտական փուլում են գտնվում «Մ-3- Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման» միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորգման աշխատանքները։
«Այս ճանապարհահատվածի նորոգման համար կառավարությունը չնայած բյուջեում գումար չէր նախատեսել, սակայն հնարավորություն եղավ լրացուցիչ միջոցներ ուղղել խնդրի կարգավորմանը, ինչը շատ ուրախալի փաստ է մեզ համար։ Շուրջ 30 տարի այս ճանապարհահատվածը նորոգված չէր և մի քանի կիլոմետր հատվածն անցնելու համար 20-30 րոպե ժամանակ էր պահանջվում։ Հիմա ունենք լիարժեք կառուցված ճանապարհ։ Ընդհանուր առմամբ, այս տարի մարզում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու, մինչև տարեվերջ մոտ 65 կմ ճանապարհի նորոգում կիրականացվի տարբեր ծրագրերով»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովհաննես Հարությունյանը։
Մարզպետը եղել է նաև Ղարիբջանյան գյուղում, որտեղ հետևել է «Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7» հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի շինաշխատանքների ընթացքին։ 2,5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Ընթացքի մեջ են հիմքերի տեղադրման, եզրաքարերի շարման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքերը

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15