Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գիտելիքի օը Շիրակի մարզպետն անցկացրել է հարազատ դպրոցում

31.08.2021

 Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ այսօր այցելել է «Գյումրու Խրիմյան Հայրիկի անվան թիվ 41 դպրոց», որտեղ ներկա է գտնվել առաջին դասին նվիրված միջոցառմանը։
27 տարի առաջ Հովհաննես Հարությունյանը որպես առաջին դասարանցի նույն դպրոցն է հաճախել և այսօր ողջունել ու բարի երթ է մաղթել դպրոց ոտք դրած 80 առաջին դասարանցիներին․ «Սիրելի փոքրիկներ բարով եք եկել դպրոց, ձեզ մեծ ու հետաքրքիր ճանապարհ է սպասվում դեպի գիտելիքի աշխարհ։ Առաջին անգամ թիվ 41 կրթահամալիր մուտք եմ գործել 27 տարի առաջ և դա իմ կրթություն ստանալու առաջին քայլերն էին, այսօր շատ յուրահատուկ զգացում ունեցա, երբ կրկին հարազատ դպրոց ոտք դրեցի՝ շնորհավորելու ձեզ ու ձեր ծնողներին։ Վստահ եմ՝ դուք մեր ապագա մեծ ու հաջողակ մասնագետներն եք, բարի երթ ձեզ»։
Լրագրողների հետ զրույցում Հովհաննես Հարությունյանը անդրադարձել է կրթության բնագավառի հիմնահարցերին․ «Շատ կարևոր է, որ այսօր աշխարհի զարգացմանը զուգահեռ կրթական ոլորտը ևս բարեփոխվի։ Կրթությունը մեր երկրի ռազմավարության կարևոր ուղղություններից մեկն է և մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք այն ավելի լավը դարձնելու համար։ Գիտելիքից մնայուն արժեք չկա աշխարհում, որն ամբողջ կյանքում մեզ ուղեկցում է»։
Շիրակի մարզպետը կարևորել է համավարակի դեմ պայքարի միջոցառումների իրականացումն ու կանոնների պահպանումը և նշել է, որ ամեն ինչ արվելու է դասապրոցեսը լիարժեք կազմակերպելու համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30