Նորություններ
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ
31.08.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մարզպետարանի ենթակայության կառույցների զարգացման ծրագրերի իրականացման ընթացքին։
Կարևորելով ինչպես կրթական, այնպես էլ առողջապահական հաստատությունների զարգացումն ու առաջընթացը՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է․ «Մեզ համար ուղենիշ պետք է լինի գործնական քայլերի իրականացումը, ցանկացած ծրագիր կարող է շատ լավ գրված լինել, սակայն դրանք կյանքի կոչելն ու հետևողական աշխատանք իրականացնելն այլ բան է։ Բոլոր պատասխանատուների պարտականությունը պետք է լինի հոգատար աշխատանք իրականացնելը։Պետք է կարողանանք գործնական քայլեր ձեռնարկել՝ օր առաջ խնդիրները կարգավորելու համար»։
Խորհրդակցության ընթացքում մարզպետին է զեկուցվել գյուղատնտեսական աշխատանքների, բերքահավաքի ցուցանիշների, համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել փաստաթղթաշրջանառությանը վերաբերող հարցերին, պատասխանատուներին տրվել են մի շարք հանձնարարականներ։