Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.09.2021

 Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ,
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:
Անցած ուսումնական տարին, հիրավի, փորձություն դարձավ կրթական համակարգի համար, սակայն համավարակով ու պատերազմով պայմանավորված բարդ իրադրության մեջ անգամ կրթական պրոցեսը կազմակերպվեց արհեստավարժորեն, այս ամենն, իհարկե, հնարավոր եղավ ոլորտի փորձառու մասնագետների, կրթության հմուտ կազմակերպիչների շնորհիվ։
Մեր օրերեում գիտելիքն այն զորեղ ուժն է, որով ձևավորվում է գիտակից հասարակություն, ամուր է դառնում պետությունը, ուստի գիտելիքի հանդեպ սիրով ու ուսման նկատմամբ մեծ ձգտումով պետք է սկսենք նոր ուսումնական տարին։
Փորձեք հնարավորիս արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները, քանզի դպրոցում ստացած գիտելիքի շնորհիվ ձեռք կբերեք այն հեռու թվացող, բայց շատ մոտ գտնվող ապագայի հաջողության հնարավորությունը, որով կբացեք ձեր կյանքի ճանապարհին հայտնված բոլոր փակ ու անհասանելի թվացող գաղտնարանները։
Ի վերջո, գիտելիքն այն սուրն ու վահանն է, որով կարող ենք և պաշտպանվել, և անհրաժեշտ պահին հակահարված հասցնել։
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, կրթության նվիրյալ ուսուցիչներ, ցանկանում եմ, որ երբեք չերկնչենք խնդիրների առաջ, լինեք նախաձեռնող։
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս գիտելիքի օրվա առթիվ` մաղթում եմ նոր ուսումնական տարում հաջողություններ և ամենայն բարիք:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56